Ինձ դուր եկավ տղայի հայրիկը. նա բարի և աշխատասեր մարդ էր։ Նրա մեջքը ցավում էր, բայց նա գնաց փնտրելու խոզերին գիշերը։ Մայրիկը ջերմ և աշխատասեր էր։ Իսկ տղան խաբլուկ և ծույլ էր։ Բայց ես կարծում եմ, որ նա կփոխվի և կբարիանա, որովհետև նա զգում էր, որ ինչ-որ բան սխալ է անում և արժանի չէ այդ ջերմությանն ու ապահով կյանքին։ Ուրեմն, նա դեռ կարող էր փոխվել։