Portrait de Pierre Mékhitar (Saint Lazare des Arméniens, Venise) (5182840694)(crop).jpg

Մխիթար Սեբաստացին գիտնական էր և եկեղեցական գործիչ։ Նա ծնվել է 1676թ. Սեբաստիա քաղաքում։ Նրա անունն էր Մանուկ։ Նա ստացել է շատ լավ կրթություն իր ծնողների շնորհիվ, բայց միշտ երազել է դառնալ քահանա։ Փոքր ժամանակ նա իր ընկերոջ հետ միասին փախել է սարերը՝ ճգնավորի պես ապրելու համար։ Նրան ետ բերեցին։ Հետո նա սկսեց աշխատել վանքում, դարձավ քահանա և վերցրեց Մխիթար անունը։ Նա հիմնադրել է Մխիթարյան միաբանությունը, գրել և թարգմանել է շատ գրքեր, բացել վարժարաններ։