Հնչյունափոխություն

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել. Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)համբույր-համբուրել (ույ-ու) հին-հնամենի (ի-ն սղվել է) բազուկ-բազկաթոռ (ու-ն սղվել է), պատիժ-պատժել(ի-ն սղվել է), ողջույն-ողջունել (ույ-ու), աշխույժ-աշխուժություն (ույ-ու), մատյան-մատենագիր (յա-ե), պարտեզ-պարտիզպան (ե-ի), գլուխ-գլխավոր (ու-ն սղվել է), էշ-իշամեղու (է-ի): 2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառերContinue reading “Հնչյունափոխություն”

Գործնական աշխատանք

Ուղղիր սխալները. Հանձինս Թումանյանի` մենք ունենք ազգային մեծ բանաստեղծ: Թումանյանը ստեղծագործել է դեռ դպրոցական տարիներից, երբ առաջին անգամ սիրահարվել է իր դասընկերուհուն` գրելով`-Հոգո՛ւս հատոր,Սրտի՛ս կտոր,Դասիս համար,Դու մի՛ հոգար…Փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր թողնում դասերը, փախնում իր սիրած վայրերը… Թումանյանի թանգարանը գտնվում է Մոսկովյան փողոցում:Թումանյանի թանգարանում կարելի է նրան տեսնել էլեկտրոնային ձևով` ակնոցը աչքին, գլխարկը` գլխին, ձեռնափայտը` ձեռքին:Continue reading “Գործնական աշխատանք”

Թումանյանի մասին

Արկղիկ, որում տարիներ շարունակ պահվել է հայոց բանաստեղծի սիրտը Հովհաննես Թումանյանը շատ ծանր հիվանդ էր: Երբ հայտնաբերվել է նրա հիվանդությունը,  որոշվել է գրողին Բեռլին տեղափոխել, վիրահատել, բժշկել: Ճանապարհին՝ Մոսկվայում, նրա վիճակը սաստիկ վատանում է: Թումանյանին պառկեցնում են հիվանդանոց, որտեղ նա մահանում է: Թումանյանի որդին՝ Արեգը, խնդրում է տեղի  բժիշկներին, որոնք հատուկ քիմիական մշակման են ենթարկումContinue reading “Թումանյանի մասին”

Արմատ և ածանց

Արմատ և ածանց Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների: Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավոր, անթագ, թագուհի բառերը: Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ: Օրինակ՝ տուն-անտուն,  գիր—գրություն, խմոր—խմորեղեն: Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են: Առաջադրանքներ՝ 1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր: Օրինակ՝ մայրություն – մայր + ություն ան+ամոթ,Continue reading “Արմատ և ածանց”

Դարձվածքներ

Ծուռ հայելու մեջ – ոչ իրական, կեղծ Թքում ես երեսին, ասում է՝ անձրև է գալիս – չի ամաչում իր արածից Ճակատը չափել – շատ գովել Ճակատը պարզ անել – ակնկալիքները արդարացնել Վահանով վերադառնալ – հաղթանակ տարած ոտքդ քարին չդիպչի – դժվարություններ չհանդիպես թանաքը չչորացած – շատ քիչ ժամանակ անցած ճակատը դեմ անել – համարձակ լինելContinue reading “Դարձվածքներ”

Հ. Թումանյան, Ա՛խ, ես երանի

Ա՛խ, ես երանիԿայծակ լինեի,Որոտ– ճայթյունովՄըռայլ ամպերիցԺայթքեի ըմբուսո,Զարկեի ուժգին,Պատռեի խավարԿամարը երկնի,Ցույց տայի մարդունԳաղտնիքը վերին,Որ տեսներ՝ այնտեղԻ՞նչ բան կա ահեղ,Կամ ո՞վ է նըստածԵվ ո՞ւր է աստված…

Ձմեռային արձակուրդի ժամանակ իմ կարդացած գիրքը

Իմ ձմեռային արձակուրդի ժամանակ ես կարդացի չինական առակների և հեքիաթների գիրքը։ Այդ գիրքը սովորեցնում է, որ չի կարելի խաբեբայություն անել, գլուխ գովալ կամ տարբեր չարությություններ անել։ Գիրքը կոչվում է «Իմաստության արկղիկ»։ Առակները ունեն խոր իմաստ և կարևոր միտք, օրինակ, ինչպես լինել համեստ և ազնիվ, հարգել մյուսներին և ինքդ քեզ։

Ի՞նչ կլիներ, եթե Ամանոր չլիներ

Ամանորը իմ ամենասիրած տոնն է։ Իմ կարծիքով՝ եթե Ամանոր չլիներ, ձմեռը կանցներ անհետաքրքիր և տխուր։ Եթե Ամանոր չլիներ, Ձմեռ Պապ չէր լինի, տոնածառ չէինք զարդարի, նվերներ չէինք փոխանակի։ Ձմեռը շատ երկար է տևում և ձանձրացնում է մեզ, իսկ Ամանորի շնորհիվ մենք անհամբեր սպասում ենք ձմեռվան, դիտում ենք բեմադրություններ, զարդարում ենք մեր տները։ Ամանորը մեզ տալիսContinue reading “Ի՞նչ կլիներ, եթե Ամանոր չլիներ”

Ավետիք Իսահակյանի թանգարանում

Այսօր մեր դասարանով այցելեցինք Ավետիք Իսահակյանի թանգարան։ Թանգարանում շատ հետաքրքիր էր։ Շուրջը գեղեցիկ այգի էր։ Մեզ հարցեր տվեցին Ավետիք Իսահակյանի մասին, մենք ոտանավորներ արտասանեցինք, իսկ հետո գիրք պատրաստեցինք «Օձը և արջը» առակի հիման վրա։ Դրա համար օգտագործեցինք գունավոր թուղթ, սոսինձ, օձի և արջի պատկերներ։ Ինձ շատ դուր եկավ գիրք պատրաստել, և ես որոշեցի տանը պատրաստելContinue reading “Ավետիք Իսահակյանի թանգարանում”

Create your website at WordPress.com
Get started