1. Տեքստը համառոտի՛ր՝  դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմված)  հաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասին:  Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ  մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ  առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի  հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է  աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ  հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի  հեռուստացույց արտադրել: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է  աշխատել:
2. Կետադրի՛ր:
 Ադամը շնչասպառ  վազում էր շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը հառելով խավարին:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով իջավ ոսկեալիք Նեղոսի  ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև:
Նա ճամփա ընկավ
` մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու:

3. Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝  բոլոր անդամներին ավելացնելով լրացումներ: Օրինակ`
Ընկերոջը չէր պատմել:- Մտերիմ ընկերոջը ոչինչ չէր պատմել:
Աղավնին հավատարիմ է: Իմ աղավնին շատ հավատարիմ է:
Հնդիկներն են կառուցել քաղաքը: Հին հնդիկներն են կառուցել այս հինավուրց քաղաքը:
Ինկերն արհեստական կղզիներ են սարքում ջրագռավների համար: Խելամիտ ինկերն արհեստական մեծ կղզիներ են սարքում ջրագռավների համար:
Գիտնականը փորձում էր հասկանալ: Գիտնականը փորձում էր հասկանալ, թե ինչն է պատճառը:
Ավտոբուսը լիքն էր ուղևորներով: Քաղաքային ավտոբուսը լիքն էր տխուր ուղևորներով:
Քարանձավի մուտքը փակ էր: Այդ քարանձավի մուտքը փակ էր ահռելի քարերով: