Ածական
Կարդա՛
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականը չթեքվող խոսքի մաս է, այսինքն չի հոլովվում, որոշիչ հոդ չի ստանում:
Բայց խոսքի մեջ կարող է հանդես գալ գոյականաբար, այդ դեպքում ածականը ստանում է որոշիչ հոդ և գոյականի նման կարող է հոլովվել եզակի և հոգնակի թվով, օրինակ՝ Կարմիրը նրան շատ  է սազում:
Վարժ. 1. Տրված ածականները նախադասությունների մեջ գործածիր գոյականաբար՝ սև, մեծ, գունազարդ

Սևը շատ մռայլ գույն է:

Տղաներից մեծը ֆուտբոլասեր է:

Գունազարդը շատ է նրանց սազում:
Ածականը նախադասության մեջ կարող է գործածվել որպես ստորոգյալի բաղադրիչ: Օրինակ՝ Մեր դպրոցը մեծ է:
Կան բառեր, որոնք հավասարապես կարող են հադես գալ և՛ որպես գոյականներ, և՛ որպես ածականներ: Օրինակ՝ աղքատ, ծանոթ, ցուրտ, ծովային և այլն:

Վարժ. 2 Գրի՛ր տրված ածականների կազմությունը՝ հողե – ածանցավոր, նոր – պարզ, մաքուր – պարզ, կիսախուփ – բարդ,  անգույն – ածանցավոր:
Վարժ. 3 Կազմի՛ր  կապակցություններ՝ գրելով ածականներ և գոյականներ:
Ա. Մարմարյա սրահ, մրգառատ աշուն,  փարթամ ծաղիկներ, գյուղական տուն, շինծու անուն:
Բ. արագավազ գետակ, գեղեցիկ զգեստ, խրախուսող միտք, հրաշալի երազ:
Վարժ. 4 Միացրե՛ք բառերը՝ կազմելով ածականներ:
Առյուծ և սիրտ- առյուծասիրտ
արև և շող- արևաշող
տերև և  փուշ- փշատերև
պսակ և ձև- պսակաձև
ձայն և վիշապ- վիշապաձայն
թույր և ձյուն-ձյունաթույր
շեկ և հեր- շիկահեր
գունդ և ձև – գնդաձև