1. Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:

Կրթության ոլորտը, առողջապահության ոլորտը, տեղեկատվական ոլորտը, տուրիզմ

2. Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև: Արտադրության ոլորտի համար կրթության ոլորտը պատրաստում է աշխատողներ, մասնագետներ: Առողջապահությունը կարևոր դեր է կատարում աշխատանքային ռեսուրսների առողջության պահպանման գործում:

3. Ինչու՞ է տնտեսության մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը: 

Ամեն օր մարդիկ շատանում են և մարդիկ ավելի շատ կարիք են ունենում օգտվելու սպասարկման ոլորտից: Բացի դրանից, արտադրության ոլորտից աշխատաուժը տեղափոխվում է սպասարկման ոլորտ, որովհետև այստեղ ավելի հեշտ է աշխատել և ավելի եկամտաբեր է:

4. Որո՞նք են սպասարկման ոլորտի տարբեր ճյուղերի տեղաբաշխման առանձնահատկությունները:

Կրթություն – տարրական դպրոցներ կան գրեթե բոլոր բնակավայրերում, իսկ միջնակարգ դպրոցներ` մեծ գյուղերում և բոլոր քաղաքներում: ԲՈւՀ-էր կան շատ քաղաքներում:

Առողջապահություն – Տարբեր երկրներւմ առողջապահության մակարդակը տարբեր է: Հետամնաց երկրներում կա բժիշկների և հիմնարկների պակաս: