Մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան: Պատմությունն ուսումնասիում ենք, որպեսզի իմանանք և պահպանենք մեր անցյալը, նաև այլ ազգերի պատմությունը իմանանք, կարողանանք եզրակացություններ անել և դասեր քաղել:

  1. Արշակունյաց թագավորությունը:  Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները: 

Տրդատ Գ. – քրիստոնեությունը ընդունեց որպես պաշտոնական կրոն: Խոսրով Կոտակ – շարունակեց թագավորության ամրապնդումը, տնկեց մեծ կարևորություն ունեցող անտառներ: Արշակ Բ – վարում էր ինքնուրույն քաղաքականություն, կառուցեց Արշակավան քաղաքը, ուր կարող էին ապրել օրինազանցները: Պապ թագավոր – կատարում է բարեփոխումներ, հզորացնում է բանակը: Անկման պատճառներ – Հռոմի և Պարսկաստանի նվաճողական քաղաքականությունը, հայ իշխանների պառակտումը:

2. Թվարկիր Բագրատունյաց թագավորության հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները: Բագրատունյաց թագավորության կառավարման ընթացքում ինչ հայտնի կոթողներ են կառուցվել, ներկայացրու դրանցից մեկը:

Աշոտ Բագրատունի – հայոց իշխանաց իշխան, որը հիմնադրեց Բագրատունյաց թագավորությունը: Սմբատ Ա – ավարտեց հայկական հողերի միավորումը: Աշոտ Երկաթ – համախմբեց հայ իշխաններին, հզորացրեց բանակը, նշանավոր թագավոր ուժեղ կամքով: Կառուցեց Անի մայրաքաղաքը: Գագիկ Ա – շահնշահ հայոց, որին ենթարկվում էին բոլոր հայոց կազմավորումները: Անկման պատճառներ – հայ իշխանների միջև վեճեր, Բյուզանդիայի նվաճողական ձգտումները: Բագրատունիների օրոք կառուցվեցին կարևոր ճարտարապետական կոթողներ` Սանահինի և Հաղպատի վանքերը:

  1. Կիլիկյան թագավորություն: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները: 

Ռուբեն Ա.- հիմնադրեց իշխանություն Լեռնային Կիլիկիայում: Կոստանդին – գրավեց Վահկա բերդը, պայքարեց բյուզանդացիների և սելջուկների դեմ միաժամանակ: Թորոս Ա – դուրս քշեց սելջուկներին: Լևոն Ա – ընդարձակեց Կիլիկյան Հայաստանի սահմանները: Լևոն Բ Մեծագործ – օծվեց հայոց թագավոր, հզորացրեց պետությունը: Անկման պատճառներ – Թուրքմենական ցեղերի հարձակումները, թագավորի գերի ընկնելը:

  1. Կատարել թարգմանություն Национальным символом Ирландии, а также ее официально зарегистрированной торговой маркой считается цветок клевера, который, как правило, изображается в виде трех соединенных, похожих на сердце, листков. В древние времена кельтские жрецы — друиды, использовали клевер, символизирующий, по их мнению, природный баланс, для своих магических обрядов — например, изгоняли с его помощью дьявола. Как и славяне, цифру «3» кельты считали счастливым числом, именно поэтому клевер был в особенном почете. Согласно легенде, когда Святой Патрик прибыл в Ирландию для обращения ее в христианство, он использовал трилистник клевера в качестве символа Святой Троицы. Իռլանդիայի ազգային խորհրդանիշը, ինչպես նաև նրա պաշտոնապես գրանցված ապրանքանիշը երեքնուկի ծաղիկն է, որը, որպես կանոն, պատկերվում է երեք միացված, սրտանման տերևների տեսքով։ Հին ժամանակներում կելտական ​​քահանաները՝ դրուիդները, իրենց կախարդական ծեսերի համար օգտագործում էին երեքնուկ, որը խորհրդանշում էր, ըստ քահանաների, բնական հավասարակշռությունը, օրինակ՝ նրանք քշում էին դրա միջոցով սատանային։ Ինչպես սլավոնները, այնպես էլ կելտերը «3» թիվը համարում էին բախտավոր թիվ, այդ իսկ պատճառով երեքնուկը մեծ հարգանք էր վայելում։ Ըստ ավանդազրույցի, երբ Սուրբ Պատրիկը ժամանեց Իռլանդիա՝ քրիստոնեություն տարածելու համար, նա օգտագործում էր երեքնուկը որպես Սուրբ Երրորդության խորհրդանիշ:

5.Բյուզանդական կայսրություն

  • Անվան առաջացումը – նախկին հունական գաղութ Բյուզանդիոնի անունից
  • Հռոմեական կայրության բաժանումը – Արևելյան Բյուզանդիա և Արևմտյան Հռոմեական կայսրություն
  • Հայկական կամ Մակեդոնական հարստություն - արքայատոհմի հիմնադիրը Վասիլը, ազգությամբ հայ էր: Տեղի ունեցավ հզորացում, մշակութային վերածնունդ:
  •  Բյուզանդիայի անկումը - թուրքական բանակը գրավեց Բյուզանդիայի մայրաքաղաքը Կ. Պոլիսը, Բյուզանդիան մտավ Օսմանյան պետության կազմի մեջ:
  •  Կոստանդնուպոլիսը որպես մայրաքաղաք – Մշակույթի, գիտության, արվեստի մեծեգույն կենտրոն:
  • Կրոնը, բանակը, լեզուն – Բյուզանդիայի լեզուն հունարենն էր, կրոնը` քրիստոնեություն:
  • Բյուզանդական դիվանագիտությունը – Բյուզանդացիները հայտնի դարձան իրենց տարածքների ընդարձակմամբ, սակայն նրանց նախընտրում էին ոչ թե պատերազմը, այլ դիվանագիտական ​​հարաբերությունները, որպեսզի ապահով լինեին հարձակումներից և նաև պահպանեին առևտրային հարաբերությունները:
  • Կոստանդնուպոլսի անկումը համաշխարհային պատմության մեջ ինչ հետևանքներ ունեցավ – Հնագույն ժամանակներից քաղաքները պաշտպանվելու համար օգտագործում էին պատնեշներ և պարիսպտներ նվաճողներից պաշտպանվելու համար և Կոստանդնուպոլիսը համարվում էր լավագույն պաշտպանված և ամրացված քաղաքը Միջերկրական ծովի ավազանին և Եվրոպայում։ Օսմանցիները պատնեշները ճեղքելու համար օգտագործեցին հրանոթներ։ Կոստանդնուպոլսի նվաճումը և Բյուզանդական կայսրության անկումը ուշ միջնադարի գլխավոր իրադարձություններից մեկն է, որով ըստ որոշ պատմաբանների ավարտվում է միջնադարը: